Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել Instagram-ում։

«... Փշրված հոգիդ հավաքում ես բեկոր առ բեկոր, հենվում ցավերիդ վրա ու ... կանգնում: 

Ուղիղ մեջքով կանգնում

 Կորուստն անափ կարոտի անդունդ է. կա՛մ չարությամբ կլցնես, կա՛մ` սիրով: 


Ես Սիրով կլցնեմ:

Իմ ծնողներն էս աշխարհում բոլորին միայն սեր էլ տվել են: 

Ֆիզիկական բացակայությունը սիրելիների` նրանց հավերժության ճանապարհն է»,- գրել նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Նազենի Հովհաննիսյանի հայրը։