Ժպիտը ոչ միայն էմոցիաներն արտահայտելու միջոց է, այլ նաև շրջապատին դրական տրամադրություն հաղորդելու։
Սակայն, ցավոք սրտի ամենօրյա խնդիրների պատճառով հաճախ մոռանում ենք ժպիտի ազդեցության մասին։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառ, թե ինչու է օգտակար ժպիտը։
Երջանկության տեղատարափ
Պետք է ժպտալ անգամ լուրջ խնդիրների ժամանակ։ Երբ մարդը ժպտում է, ապա նրա մարմնում սկսում են տեղի ունենալ գործընթացներ, որոնց շնորհիվ քեզ ավելի լավ և երջանիկ ես զգում։
Զգացմունքային կարգավիճակ
Եթե մարդը բարկացած է, անտրամադիր կամ ամեն ինչից հոգնած, ապա ժպիտը նրան կօգնի փոխել զգացմունքային կարգավիճակը։ Մարդը ժպտալու միջոցով իր համար բացահայտում էլ այլ հնարավորություններ և աշխարհը տեսնում է այլ կերպ։
Ժպիտը ավելի քիչ ուժ է պահանջում, քան չարությունը
Երբ մարդը ժպտում է, ապա ավելի քիչ մկաններ է գործի դնում, քան ջղայն դեմքի արտահայտություն ընդունելու ժամանակ։
Փոխում է նաև այլ մարդկանց տրամադրությունը
Ժպիտն ուրիշներին նույնպես ստիպում է ժպտալ։ Օրինակ զուգընկերոջ հետ վիճաբանելու ժամանակ բավական է միայն ժպտալ և իրավիճակը միանգամից սկսում է փոխվել ավելի հաճելի ուղղությամբ։