Չինական Գույչժոու նահանգում դավաճանության համար ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել են և կապել ծառին, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:
Մերկ զույգի մոտ ամբոխ է հավաքվել: Դեպքի վայրում գտնվող ոստիկանը փորձել է հանգստացնել մարդկանց, սակայն ոչինչ չի ձեռնարկել կապվածներին ազատ արձակելու համար:
Ականատեսներից մեկը տեղի ունեցածը տեսանկարել է ու հոլովակը հրապարակել սոցցանցում: Ըստ հավաքվածների՝ տղամարդը դավաճանել է իր կնոջը և բռնվել դեպքի վայրում: Ոստիկանությունում նշել են, որ տեղի ունեցածը հաջորդել է տղամարդու կնոջ չափազանց բուռն արձագանքին: Թե ով, երբ և ինչպես է կապել նրանց ծառին, չի հաղորդվում:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր մեկնած իրավապահները կապանքներից ազատ են արձակել կնոջը և հագուստ տվել նրան: Տղամարդու ճակատագրի մասին ոչինչ չի նշվում:
Սկսվել է հետաքննություն: