85 տարեկան հասակում մահացել է  գերմանացի նորաձևության մոդելյոր, դերասան և լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը։ Նա «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայները և ստեղծագործական տնօրենն էր։

Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։ Ողջ աշխարհում առավել ճանաչված է իր «ապրանքանիշային» սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով։