Just Jared-ը հայտնում է, որ Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայյա Հերբերը, հայտնվել է «Տարվա մոդել» կոչման հավակնորդուհիների ցուցակում: 

17-ամյա Հերբերի հետ միասին Բրիտանական նորաձեւության խորհուրդն անվանակարգել է սուդանա-ավստրալացի մոդել Ադութ Աքեչին, բրիտանուհի Ադվոա Աբոահին, ամերիկուհի Բելա Հադիդին եւ կանադացի ֆոտոմոդել ու ակտիվիստուհի Վիննի Հառլոուին: Պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլլում: