Մեկ ամսից ավելի է' Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ Կանադայում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե որքան ժամանակով եւ ինչ պատճառով են մեկնել երկրից, ինչով է այնտեղ զբաղվում, ինչ ծրագրեր ունի առաջիկայում, եւ հետաքրքիր այլ մանրամասներ:

 

Նա ընդգծեց' իրենք չեն տեղափոխվել Սարնիա քաղաք մշտական բնակության, պարզապես ամուսնու աշխատանքի բերումով վեց ամիս այնտեղ են լինելու. «Երբեմն կյանքի խաչմերուկները մեզ տարբեր ճանապարհներով են տանում: Երբեք չես իմանա' երբ ու որտեղ կհայտնվես: Կարծում եմ՝ այս ամենը նախախնամություն է ինչ-որ առումով: Վերադառնալու ենք ամռանը' հունիսին: Շատ եմ կարոտել թե՛ Հայաստանը, թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս եւ Երեւանիս շունչը: Բացի այդ էլ' կիսատ թողած գործեր կան, որ պետք է ավարտին հասցնեմ»:

 

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը

 

Հասմիկը տեղեկացրեց, որ զբաղվում է միայն երեխայի խնամքով եւ ընտանեկան գործերով, ինչը բնական է համարում, փորձում է լինել լավ մայր եւ լավ կին.«Գիտեք, ամեն մարդ իր մեծանալու տարիքն ունի՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է: Խոսքը, իհարկե, հոգեպես եւ մտովի մեծանալու մասին է: Ես, լինելով 40 տարեկան, նոր սկսում եմ մեծանալ: Մայրությունն ինձ մեծացրեց: Երբ ավելի համբերատար ես դառնում, իմաստուն, տեսնում եւ զգում ես երեւույթներ, որ առաջ չէիր էլ նկատում, նշանակում է՝ մեծացել ես, լավ առումով: Շատ մեղեդիներ են մեջս կուտակվել, շատ ապրումներ, որ Աստծո կամոք երգեր կդառնան»:

 

Շարունակությունն՝ այստեղ: