Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք բիսկվիթը: Մաղած ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն ու աղը խառնում ենք: Ձվերը լավ հարում ենք և աստիճանաբար ավելացնում շագանակագույն շաքրավազը: Չոր բաղադրիչնրն ու բուսայուղը նույնպես միացնում ենք ալրային զանգվածին և զգուշորեն խառնում: Վերջում ավելացնում ենք եռացրած կաթը: biskvit-vanilayin-pudingov-1
  2. Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի (23 x 23) մեջ:
    biskvit-vanilayin-pudingov-2
  3. Թխում ենք 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
    biskvit-vanilayin-pudingov-3
  4. Պատրաստում ենք վանիլային պուդինգը: Ձվի դեղնուցները շաքարավազի և օսլայի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի և ծավալով ավելանա:
    Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը, ապա տեփափոխում կրակի վրա և հասցնում եռման: Անջատում ենք կրակը և փակ կափարիչով թողնում 10 րոպե:
    Այնուհետև ձեռքի հարիչով խառնելով լցնում ենք հարված դեղնուցների վրա և ստացված զանգվածը 4 րոպե տաքացնում միկրոալիքային վառարանում:
    Թողնում ենք հովանա:
    biskvit-vanilayin-pudingov-4
  5. Բիսկվիթի վրա անցքեր ենք անում:
    biskvit-vanilayin-pudingov-5
  6. Ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, դնում ենք բիսկվիթը, լցնում պուդինգն ու գդալով հարթեցնում:
    biskvit-vanilayin-pudingov-6
  7. Վերջում լցնում ենք բիսկվիթի փշրանքներն ու տորթը 6-8 ժամով տեղափոխում սառնարան:
    biskvit-vanilayin-pudingov-7
  8. Ահա և վերջ:
    biskvit-vanilayin-pudingov-8