36-ամյա երգչուհի Շակիրան, ով 5 շաբաթ առաջ որդի է լույս աշխարհ
բերել, որի հայրը իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն է, ոչ միայն
շարունակում է աշխատել իր նոր ձայնասկավառակի վրա, այլև
ակտիվ կյանք է վարում: Վերջերս նա մասնակցել է իր նախկին
ամուսնու՝ լուսանկարիչ Ժաումե դե Լայգուանի ցուցահանդեսի
բացմանը:
Բարսելոնայի Պալաու Ռոբերտ պատկերասրահ երգչուհին
ներկայացել է սև, լայն բացվածք ունեցող բլուզով, պիջակով, Skinny
ապրանքանիշի ջինսե տաբատով: Երգչուհուն ուղեկցել է նախկին
ամուսինը: Իսկ Ժերար Պիկեն մնացել է տանը՝ որդու՝ Միլանի հետ:
Ոչ վաղ անցյալում աստղային զույգը հայտնվել էր խոշոր սկանդալի
կենտրոնում։ Պարզվել էր, որ «Բարսելոնա» ակումբը հատուկ հետախույզ էր վարձել, ով մի քանի տարի հետևել
էր ֆուտբոլիստի պահվածքին՝ ֆուտբոլի դաշտից դուրս: Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը
մտահոգություն էր ունեցել, որ Շակիրայի հետ մտերմությունը կարող է բացասաբար անդրադառնալ Պիկեի
սպորտային կարիերայի վրա։ Թե ինչպես է սրան արձագանքել Պիկեն, հայտնի չէ