«Netflix»-ը հրապարակել է «Առաջինը նրանք սպանեցին իմ հորը» (First They Killed My Father) ֆիլմի առաջին թրեյլերը, որի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերն է Անջելինա Ջոլին:

Այս մասին հայտնում է tattler.ru-ն: Ֆիլմը նկարահանվել է գրող Լուն Ունի համանուն գրքի հիման վրա և պատմում է Կամբոջայի քաղաքացիական պատերազմի և ցեղասպանության մասին: Լուն Ունի հետ Անջելինա Ջոլին ծանոթացել է 2002 թվականին Կամբոջա կատարած իր առաջին բարեգործական առաքելության ընթացքում։