Առաջընթացի շնորհիվ՝ մեր կյանքը շատ հեշտացավ: Բայց առաջընթացը նաև մտահոգություններ բերեց: Այնպիսիք, որոնց մասին մարդիկ դեռևս 100 տարի առաջ չէին լսել կամ չէին մտածել:

Օրինակ՝ ատամները: Փափուկ սննդի առատությունը դրանք դարձրեց զգայուն ատամնափառի և ատամնաքարի նկատմամբ:

Այդ պատճառով շատերս ստիպված ենք լինում ավելի հաճախ գնալ ատամնաբույժի մոտ՝ բերանի խոռոչը մաքրելու համար, որ խուսափենք հնարավոր բարդություններից: Ատամնաբույժի ծառայություններն էժան չեն, բացի դրանից՝ ոչ միշտ է ժամանակը բավարարում:

 

Ներկայացնում ենք տնային անվնաս միջոց, որը կօգնի ինքնուրույն վերացնել ատամնափառը:

Վերցրեք 3-4 հունական ընկույզի ամբողջական կեղև:

Դրանց վրա ջուր լցրեք, հասցրեք եռման ջերմաստիճանի և 20 րոպե եփեք մարմանդ կրակի վրա:

Եփուկը սառեցրեք և օրական 3 անգամ օգտագործեք ատամները մաքրելու համար:

2 շաբաթ անց հաճելիորեն կզարմանաք արդյունքից: