Rolls-Royce բրիտանական ավտոարտադրողը ցուցադրելու է Phantom-ի ամենանշանավոր նմուշները, որոնք թողարկվել են 92 տարվա ընթացքում:

Դրանք կներկայացվեն The Great Eight Phantoms («Ութ մեծագույն Phantom-ները») ցուցահանդեսում, որը Լոնդոնում կբացվի հուլիսի վերջին: Այդ մասին «Lenta.ru»-ին հայտնել է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում Rolls-Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների հարցերով ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենաների ամբողջական ցուցակը դեռեւս նշված չէ: Սակայն հայտնի է, որ մոդելներից մեկը՝ Phantom I-ը, ամերիկացի դերասան եւ պարող Ֆրեդ Ասթերինն է: Այդ ավտոմեքենան նա գնել է 1928 թվականին: Ցուցահանդեսը նվիրված է Phantom-ի նոր սերնդի թողարկմանը: