Նշելով Մեծ հայի ծննդյան 93-ամյակը...
«Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքի նախաբանը.
-Ի՞նչ անուն եք տալիս սրան,- ասում է մանկաբարձուհի՝ գրկելով ղժժացող երեխային:
-Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրս:
-Շահ...ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:
-Շահնուր,- կրկնում է մայրս:
Հիմա բացատրեմ.
Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արտասանել «ն»-ի առջևի «հ»-ն, այնպես, կարծես «Շահ»-ին հաջորդելիս լինի «աա˜հհ» բացականչությունը, որն արտաբերում են ախորժալի կարկանդակ տեսնելիս: Հեշտ չէ արտասանել, ընդունում եմ: Վերջապես շատ մի տանջեք Ձեզ այդ անունը սովորելու համար, որովհետև գտնելով, որ Շահնուր անունը այդքան էլ հեշտ չէ արտասանել, մանկաբարձուհին ինձ տալիս է Շարլ անունը:
Եվ այսպես, 1924թ. մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցիչ անունը:
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…