Ջուրը մարդկանց կյանքի ամենաէական բաղկացուցիչն է կազմում: Մեկ շաբաթից ավելի մարդ չի կարող ապրել առանց ջրի:

Պարզվում է, որ յուրաքանչյուր մարդ տարեկան խմում է մոտավորապես 1000 լիտր ջուր, իսկ, օրինակ, 70 կգ քաշ ունեցող մարդու օրգանիզմում կա 42 լիտր ջուր, որի քանակը, սակայն, տարիքի հետ փոփոխվում է: Փոքր տարիքում ջրի քանակն ավելի մեծ է, քան մեծ տարիքում:

Հետաքրքիր է, որ Երկիր մոլորակի վրա կա մոտավորապես 1,5 մլրդ խորանարդ մետր ջուր, սակայն միայն դրա 1%-ն է խմելու համար պիտանի: