Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ գտել են այն մեթոդը, որը կօգնի կարգավորել քնի խանգարումները:
Medical Press պորտալի փոխանցմամբ՝ բժիշկները հանգել են այն եզրակացության, որ անքնությունն ու քնի խանգարումները կարելի է բուժել օրական ռիթմերի մոդուլյացիայի միջոցով: Այս մեթոդն արդեն անցել է լաբորատոր քննությունների փուլը և ապացուցել իր արդյունավետությունը:
Ի դեպ, մասնագետները պնդում են, որ այս մեթոդի գլխավոր առավելություններից մեկն էլ այն է, որ այն չի պահանջում պարտադիր հիվանդանոցային բուժում և կարելի է անցկացնել նաև տանը՝ նվազագույն միջոցներ վատնելով: