Շատերը կհիշեն այն պատմությունը, երբ չգիտեմ ումից, չգիտեմ ինչից վիրավորված Շպռոտը մի օր շրխկացրեց Հայաստանի դուռն ու գնաց Ամերիկան նվաճելու: Նա գնաց երազանքների երկիր ու այնտեղից սկսեց հոլիվուդյան մոտիվներով հորինված սցենար-հարցազրույցներ տալ հայկական մեդիային: Շպռոտը սրտաճմլիկ պատմություններ էր պատմում այն մասին, թե ինչպես հանուն մի կտոր հացի ցերեկները հյուրանոցներ է մաքրում, իսրայելցի ծեր պապիկի պամպերսներ փոխում, իսկ գիշերներն էլ ակումբում է երգում, որովհետև նա գիտի՝ իր կոչումը երգելն է:

 

Սակայն Շպռոտի՝ ԱՄՆ-ում հայտնվելու առաջին իսկ օրից էլ զուգահեռ խոսակցություններ էին հնչում, որ աղջիկն այնտեղ ամենևին էլ սուրբ-ճգնավորի կյանքով չի ապրում: Ավելին՝ ասում էին, որ Շպռոտն այնտեղ «սևականների» մի շրջապատում է հայտնվել, որը հայտնի է որպես մարդկության ամենահին մասնագիտությամբ զբաղվող առաջատարը Լոս Անջելեսում: Ու մինչ Շպռոտը տարիներ շարունակ իր հորինած ստերով կերակրեց իրեն հավատացող միամիտներին, համացանցում հայտնվեց Շպռոտի «սևական» խրախճանքն արձանագրած այս լուսանկարը, որտեղ Շպռոտն ամենևին էլ ծեր պապիկի պամպերս փոխողի ու հյուրանոց մաքրողի տանջված տեսք չունի: