Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ում հեռուստադիտողն արդեն չորս տարի է, ինչ չի տեսնում էկրաններին:

 

Նախ զրույցը սկսեցինք վերջերս տարածված լուրից, թե Տաթեւը շատերից գաղտնի ամուսնացել է, ինչը դերասանուհին հերքեց.

 

«Ոչ, չկա նման բան, ես չեմ ամուսնացել»:

 

Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչու հանդես չի գալիս նոր նախագծերում, Տաթեւը նշեց.

 

«Անկեղծ ասած' չեմ կարող հստակ ասել, թե շատ մեծ ցանկություն ունեմ կրկին նկարահանվելու, բայց գուցե առաջիկայում այդ ցանկությունն ունենամ ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեմ: Տարիներ առաջ ինքս դուրս եկա «Արմենիա TV»-ից, բայց այդ քայլին գնացի ոչ թե շատ ճակատագրական պատճառի համար, այլ պարզապես այդպես ստացվեց, ուստի գուցեւ գա մի ժամանակ, երբ կրկին ցանկանամ վերադառնալ»:

 

Պարզվում է Տաթեւ Սարգսյանը վերջին շրջանում զբաղված է հանդիսավարի աշխատանքով: Նրան կարելի է տեսնել տարբեր երեկույթներ ու միջոցառումներ վարելիս: Հետաքրքրվելով, թե արդյոք ձեռնտու գործ է հանդիսավարի աշխատանքը եւ արդյոք թանկ հաճույք է Տաթեւ Սարգսյանին տեսնել որեւէ երեկույթում, պատասխանեց.

 

«Իհարկե, յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է, այս դեպքում, երբ ապահովում ես մարդկանց տրամադրությունը եւ ամբողջ երեկոյի հոգեւիճակը: Հանդիսավարից է կախված երեկոյի տրամադրության 80%-ը, դա ջանասիրական աշխատանք է պահանջում ու այդ ամենը չգնահատվել չի կարող: Նույն հանդիսավարին էլ ոգեւորում է շոշափելի վարձատրությունը: Եթե մարդիկ ուզում են լավ երեկո ունենալ, բնականաբար, դրա համար պետք է նորմալ վարձատրեն հանդիսավարին, ով էլ ավելի ոգեւորված կաշխատի: Ինչ վերաբերվում է գնային սանդղակին' ապա փոքրիկ երեկույթների (50-60 հոգի) վարձատրությունը սկսվում է 500 դոլարից, դե իսկ արդեն մեծամաշտաբ կորպորատիվ երեկույթները կամ միջոցառումները, որոնց պատրաստվելու համար նույնիսկ մեկ ամիս է պահանջվում, բնականաբար, ավելի մեծ վարձատրություն պետք է լինի»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: