Ռուսական շոու բիզնեսում հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ ուշադրության կենտրոնում է 62-ամյա Լյուբով Ուսպենսկայան:

Համացանցում մանրամասներ են հայտնվել սեւամորթ մերկապարող Ջոզեֆ Մոնգելեի հետ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի սիրավեպի մասին: Նրանց կապի մասին լուրերը մամուլում հայտնվել էին դեռեւս երեք տարի առաջ, բայց միայն հիմա է Ջոզեֆի նախկին ընկերուհին՝ Տատյանա Կիրիլյուկն, արտիստուհու հետ նրա հարաբերությունների մանրամասներ ներկայացրել:

«Ջոզեֆը որոշ ժամանակ աշխատում էր «Эгоистка» ակումբում, ուր հաճախում էր Լյուբով Ուսպենսկայան... Նա նրան անմիջապես նկատեց: Նրա սիրելին էր: Ջոզեֆը գունավոր պատմում էր ինձ, թե ինչպես են կրքոտ սեքսով զբաղվել: Ուսպենսկայան շատ անհագուրդ եւ սիրառատ կին է, նրանք կարող էին սեքսով զբաղվել մեկուկես ժամ, նույնիսկ ավելի»,- պատմել է Տատյանան:

Կիրիլյուկի խոսքով՝ Ուսպենսկայան պարողին մեկանգամյա սեքսի համար 50 հազար էր վճարում, նրան թանկարժեք օծանելիք նվիրում, ռեստորաններ տանում: Աղջկա պնդմամբ՝ Ջոզեֆը նման հարաբերություններ է ունեցել երգչուհի Սլավայի եւ հաղորդավարուհի Աննա Սեմենովիչի հետ:

Ընդ որում, Ջոզեֆը տխրել է, երբ համացանցում հայտնվել է սկանդալային լուսանկար, որում ինքն ու երգչուհին համբուրվում են:

Դրանից հետո արտիստուհին որոշել է խզել հարաբերությունները նրա հետ:

Միաժամանակ, Մունգոլեն հստակ չի պատասխանել Ուսպենսկայայի հետ հարաբերությունների մասին լրագրողների հարցին:

«Նախկինում ես երիտասարդ էի, հավանաբար, այնքան էլ չէի հասկանում, թե ինչ եմ անում,- պարողի խոսքերն է մեջբերում Life.ru.-ն:- Հաճախ գալիս էի մի թեմայի շուրջ խոսելու, իսկ ինձ հարցնում էին լուսանկարի մասին եւ անհարմար դրության մեջ դնում»: