62-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ինսթագրամի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և ծաղրանքի առարկա դարձել: Երգչուհին խայտառակվել է` լողազգեստով լուսանկարը ֆոտոշոփով գեղեցկացնելու համար, ընդ որում, այն շատ անհաջող է արել, ինչի պատճառով երգչուհու բաժանորդները ծաղրել են նրան:
Երկրպագուները հետևյալ մեկնաբանություններն են թողել լուսանկարի տակ`«Ձեր տարիքում չարժե նման հիմար բաներ անել»,«Ինչու ամբողջ ոտքը չեք ֆոտոշոփով ուղղել», «Ինչո՞ւ եք այդքան անհաջող ֆոտոշոփ արել»: