Պարզվում է` արյան խմբով կարելի է որոշել` ինչպես տվյալ մարդն իրեն կպահի անկողնում:
Ճապոնացի գիտնական Մասահիկո Նամին դեռևս 70-ականներին որոշել էր ապացուցել, որ մարդու արյան խումբն ազդում է նրա սեռական կյանքի վրա:
Սակայն հայտնի չէ` արդյոք դա նրան հաջողվե՞լ է, թե՞ ոչ:
Այդ կապակցությամբ, սակայն, գիտնականը մի քանի «խորհուրդ է տվել»:
«Լավ սիրեկաններ են համարվում արյան առաջին խումբ ունեցող մարդիկ: Նրանք պատրաստ են բոլոր փորձարկումներին և լի են սեռական էներգիայով:
Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ անկողնում շատ սառը և զուսպ են:
Երրորդ խումբ ունեցողներն առաջին հայացքից համեստ են, սակայն գրգռվելու դեպքում շատ բարդ է նրանց կանգնեցնելը: Նրանք կրքոտ և եռանդուն են:
Իսկ ահա ամենալավ սիրեկանները 4-րդ խումբ ունեցող մարդիկ են»,- ասել է նա: