Ամերիկացի մոդել Քեյթ Ափթոնի՝ լողազգեստների թեմայով «Sports Illustrated» ամսագրի հատուկ համարի համար արված թվով երկրորդ նկարահանումները տեղի են ունեցել Անտարկտիդայում։
Ըստ FoxNews.com,-ի, 20-ամյա մոդելի համար այդ նկարահանումն իր կյանքում ամենածայրահեղն է եղել։ Քեյթը լուսանկարվել է միայն բիկինիով եւ վրայից հագած արձակած կոճակներով բաճկոնով։ «Ես Ֆլորիդայից եմ, այդ պատճառով էլ նկարահանումն ինձ համար այնքան էլ հեշտ չէր», - խոստովանել է Քեյթ Ափթոնը։ Էլ Մաքֆերսոնի, Քրիսթի Բրինքլիի եւ Թայրա Բենքսի հետ միասին Քեյթը դարձել է չորրորդ մոդելը, ով «Sports Illustrated» ամսագրի հատուկ հրատարակության շապիկին է հայտնվել մեկից ավելի անգամ։