Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հին շենքերը քանդում են՝ տանելով մեր մանկությունը, անցյալն ու անդամալուծելով ներկան.
Աբովյան փողոցի վրա շատ հին դուռ կա, ամեն անգամ էդ դռան պահակի նման քայլում եմ էդտեղով, որ տեսնեմ հո «հերթական շինարարության» ալիքը չի՞ սրբել-տարել… փոքր, փայտաշեն, փորագրած դուռս..
իսկ շենքը քանդում են, շենքերը, որոնք ունեն Երևանի դրոշմն ու նրա ստորագրությունն են։
Միֆ( սուտ) ՝պիտի վերականգնեն նոր «հին քաղաք»։ երևի ոչ ոք երբեք դա չի էլ տեսնի
Հին ու սիրուն պատերը, որ մնացել էին առանց հոգածության՝ մեր մեղքով քանդվում են։
( Մեզ էլ են էդպես քանդում,,, աննկատ, մաշեցնելով տարիների ընթացքում, հիմնովին կոտրելով ու դարձնելով անարմատ՝ինչպես դառնում է Երևանի պատմությունը. առանց անցյալի և անապագա..»