Դիանա Մալենկոյի, Սոս Ջանիբեկյանի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Դավիթ Թովմասյանի, Մկրտիչ Արզումանյանի, Սոնա Շահգելդյանի եւ այլոց մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» ֆիլմը երեկվանից մեծ էկրաններին է: «Sharm Pictures»-ի արկածային նոր կատակերգության հիմքում չորս ընկերների հարաբերություններն են ու Սոսի եւ Դիանայի մարմնավորած կերպարների ռոմանտիկ սիրո պատմությունը:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք տարբեր ժանրերի ֆիլմեր են նկարահանում' առաջնայնությունը տալով կատակերգություններին.«Բացի դրական էներգիայից, որը փորձել ենք փոխանցել մեր հանդիսատեսին, ուրիշ մեծ ոչ մի գաղափար ֆիլմը չի կրում. պարզապես ընկերասիրություն, ջերմություն եւ երիտասարդների սիրո պատմություն է: Մեզ այնպիսի ֆիլմեր են պետք, որ կարողանանք լիցքաթափվել, ավելի ջերմ ու բարի նայել կյանքին»:
Շարունակությունը` այստեղ: