Հեռուստադիտողների առօրյայի մի մասը դարձած “Ֆուլ հաուս”-ը վերադառնում է: Սիթքոմի 3-րդ եթերաշրջանը եթերում կլինի սեպտեմբերի 14-ից հունվարի 1-ը:

 

 

Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը. “Նախորդ եթերաշրջանի մասին դրական արձագանքներ ենք ստացել, որոնք ավելի պարտավորեցնող են, որպեսզի հաջորդներն էլ ավելի հետաքրքիր լինեն: Նոր զարգացումներ, դերասաններ եւ կերպարներ են լինելու: Վստահ եմ՝ հուսախաբ չենք անի հեռուստադիտողին: Մեր հերոսները կշարունակեն դեռ երկար ժամանակ սիրված մնալ նրանց կողմից”: