ESem.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ և պարզել նրա ամառային տրամադրությունն ու ծրագրերը:

 

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:


- Ընտանիքս հետ առաջին անգամ կլինենք Հունաստանում:

 

Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից եք:


- Պասիվ, ինչը երևի թե պայմանավորված է նրանով, որ ողջ տարվա ընթացքում բուռն աշխատանքային շրջան եմ ունենում:

 

Առհասարակ նախընտրում եք Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դրսումինչո՞ւ:


- Գերադասում եմ դրսում հանգստանալ: Կարելի է ասել, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի բոլոր վայրերում եղել եմ: Նաև՝ ծովի սիրահար եմ, իսկ մենք ծով չունենք: Ճամփորդությունների ընթացքում ոչ միայն ծովափնյա հանգիստն եմ վայելում, այլև այցելում ենք աշխարհի տարբեր կետերի հետաքրքիր վայրերը:

 

Ըստ Ձեզամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:


- Ընտանիք, ծով, լավ եղանակ և սիրած գրքեր:

 

Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:


- Դե, իհարկե, ջրի. ոչ միայն խմել այն, այլևս լինել դրանում: Ջուր շատ եմ սիրում և օգտագործում: Ինչպես ասում են՝ վատ եղանակ չկա. տարվա բոլոր եղանակներն էլ լավն են, կարևորը՝ տրամադրությունն է:

 

Հագուստի ի՞նչ գույներ եք նախընտրում ամռանը:


- Սպիտակ և մանուշակագույն:

 

Ձեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:


- Իմ աղջիկը ծնվել է ամռանը և շատ է սիրում կարմիր գույնը: Նրա սենյակը, հագուստը, աքսեսուարները հիմնականում այդ գույն են, ինձ համար էլ ամառը ասոցացվում է կարմիր գույնով:

 

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:


- Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել. ամեն տարի ինչ-որ նոր բան եմ տեսել, բացահայտել:

 

 

 

 


Ամառային հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի