Huffington Post-ի բրիտանական տարբերակի հրապարակած «Թվիթերի ամենաազդեցիկ 100 կանայք» ցուցակում Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Huffington Post պարբերականը, հեռուստատեսային ռեալիթիի աստղը, ում միկրոբլոգը գործում է 2009թ.-ից, արդեն ունի 19 հազար հրապարակում և 32,5 միլիոն ընթերցող:

 

Պարբերականն, ազդեցիկության վարկաանիշ կազմելով, չի սահմանափակվել միայն ընթերցողների քանակով, այլ նաև հաշվի է առել օգտատիրոջ ազդեցությունը ընթերցողների վրա: Օրինակ՝ Բեյոնսի ընթերցողների քանակը կազմում է ընդհամենը 14 միլիոն, և նա ցուցակում հայտնվել է 36-րդ տեղում, քանի որ իր միկրոբլոգում նա գրառում է կատարել ընդհամենը 8 անգամ:

 

«Թվիթեր»-ում ընթերցողների ամենամեծ բանակն ունի երգչուհի Քեթի Փերին, ում ընթերցողների քականը կազմում է 70 միլիոն և ընդհամենը 10 միլիոնով գերազանցում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի միկրոբլոգի ընթերցողների քանակը: Սակայն, Փերին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

 

Huffington Post-ի բրիտանական տարբերակի հրապարակած «Թվիթերի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Բրիթնի Սփիրսը, ում հետևում են երգչուհի Արիանա Գրանդեն, Նիկի Մինաժը, Քլոե Քարդաշյանը, Իգի Ազալիան, Լեյդի Գագան: Իսկ ցուցակի վերջին հորիզոնականներում տեղ են գտել Դեմի Մուրը, Ջեսիկա Սիմփսոնը, դերասանուհի Քուին Լաթիֆան: