Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը, որը երկար ժամանակ աշխատել Է Հոլիվուդում, այս տարի կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:

 

Կուարոնը «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Է «Գրավիտացիա» կինոնկարի համար՝ Ջորջ Քլունիի եւ Սանդրա Բուլոկի մասնակցությամբ: Այս ֆիլմի պրեմիերան տեղի Է ունեցել 2013 թվականին Վենետիկի կինոփառատոնում: Ավելի վաղ մեքսիկացին արժանացել Է Վենետիկի մրցանակների. առաջին անգամ 2001 թվականին նա պարգեւ Է ստացել «լավագույն սցենարի համար», որը գրվել Է «Ու քո մորը նույնպես» ժապավենի համար, իսկ 2006 թվականին «օպերատորի լավագույն աշխատանքի համար» նշվել Է «Մարդկության զավակը» ֆանտաստիկ ֆիլմը: Կուարոնի հեղինակած ֆիլմերի թվում են նաեւ «Մեծ հույսեր», Հարրի Փոթերը եւ Ազկաբանի կալանավորը, Այծամարդի լաբիրինթոսը եւ այլ կինոնկարներ:

 

Կուարոնն ամուսնացած Է իտալուհու հետ եւ հաճախ Է լինում Տոսկանայի Պիեռտասանտա քաղաքում:

Վենետիկի կիոնփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-ից մինչեւ 12-ը Լիդո կղզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: