Հոլիվուդում կազմել են 2014թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակն, որն այս անգամ գլխավորում է Լեոնարդո Դի Կապրիոն:
Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, «Գայլն Ուոլ Սթրիթ»-ից ֆիլմի համար Դի Կապրիոն ստացել է 25 միլիոն դոլար, ինչը մինչ այդ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Նախորդ տարի ֆիլմերում նկարահանվելու համար 20 միլիոն դոլար հոնորար են ստացել Ռոբերտ Դաունի կրտսերը, Սանդրա Բուլոկը, Անջելինա Ջոլին, Դենզել Վաշինգտոնը եւ Մեթ Դեյմոնը: Տասնյակում 6-րդ հորիզոնայոմ Դուեն Ջոնսոնն է, ով «Հերկուլես» ֆիլմում խաղալու համար վաստակել է 15 միլիոն դոլար, Մարկ Ուոլբերգն ու Ջենիֆեր Լոուրենսը նախորդ տարի վ աստակել են 10-15 միլիոն դոլար: Տասնյակը եզրափակում է Սեթ Ռոգենը' 8,4 միլիոն դոլար հոնորարով: