Ուիթնի Հյուսթոնի մայրը պատմել է, որ իր թոռնուհու՝ Բոբի Քրիստինի վիճակն անփոփոխ է, դրական փոփոխություններ չեն նկատվում:Սիսի Հյուսթոնն այդ մասին հայտնել է WBLS ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Նրա վիճակը չի փոխվել: Ապաքինվելու մեծ հույսեր չկան»,-հայտարարել Է Սիսի Հյուսթոնը, որն ավելի վաղ ձեռնպահ էր մնում թոռնուհու առողջության վերաբերյալ մեկնաբանություններից:
Փետրվարին հաղորդվել էր, որ ՈՒիթնի Հյուսթոնի դստերը կոմայից դուրս բերելու ԱՄՆ-ի Ատլանտայի հիվանդանոցի բժիշկների փորձը ձախողվել Է:
Ոստիկանությունը եւ հասարակայնությունը փորձում են հասկանալ, թե ինչից է կոմայի մեջ ընկել ՈՒիթնի Հյուսթոնի դուստրը:
Բոբի Քրիստինի քաղաքացիական ամուսինը՝ Նիք Գորդոնը, նրան հունվարի 31-ին Ատլանտայի արվարձանում գտնվող իրենց տանն անգիտակից վիճակում հայտնաբերել Էր ջրով լցված վաննայում: Մինչ այժմ նա արհեստական կոմայի մեջ Է գտնվում ուղեղի այտուցի պատճառով: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում. հիմնական վարկածներն են՝ դժբախտ պատահարը, մահափորձը եւ ինքնասպանությունը: