Life.panorama.am-ը գրում է.


Ապրիլին ԱՄՆ-ի գրախանութներում կհայտնվի նախագահ Օբամայի տիկնոջ` Միշել Օբամայի ինքնակենսագրականը: Գիրքը գրվել է  Միշելի անձնական կենսագիր Փիթեր Սլևինի կողմից: Գիքը վերնագրվել է« A Life» (Կյանք), որը նկարագրում  է ոչ միայն Միշել Օբամայի կյանքի հետաքրքիր դրվագները, այլև ներկայացնում նրա ընկերների ու մտերիմների պատմությունները:


Ստորև ներկայացնում ենք գրքից վերցված մի քանի հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի նախագահի կնոջ մասին:

 

1.    Հարվարդում սովորելու տարիներին Միշելը սիրավեպ է ունեցել հայտնի երգչուհի Պատտի ԼաԲելի որդու` Սթենլի Ստոքեր-Էդվարդսի հետ, սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել:

 

2.    Օրիորդ Օբաման նախկինում աշխատել է որպես մենեջեր մարկետինգով զբաղվող ընկերությունում:

 

3.    10 տարեկան հասակում Միշելը նկատողություն է ստացել ճամբարում հաճախ ցենզուրայից դուրս արտահայտություններ անելու համար:

 

4.    Առաջին լեդիի պապը ժամանակին ասել է, որ իր թոռնիկը չափազանց համառ է և ամեն հարցի շուրջ ունի իր սեփական կարծիքը` չքաշվելով արտահայտել իր մոտեցումները:

 

5.    Միշելի մայրը անհանգստացած է եղել այն հանգամանքով, որ Բարաք Օբաման խառնածին է. «Դա ինձ անհանգստացնում էր, ոչ թե ինչ-որ ռասսայական նախապատվությունների արդյունքում, այլ այն դժվարությունների առումով, որը բերում է դա»,-նշել է Միշելի մայրը:

 

Շարունակությունը` այստեղ: