LadyNews.am-ը գրում է.

 

Մեծ սե՞ր, թե՞ ակնթարթային կիրք: Պարզվում է, որ աչքերի գույնով կարելի է որոշել, թե որքանո՞վ եք դուք համատեղելի: Ընդրեք ձեր և ձեր զուգընկերոջ աչքերի գույնը, և արդյունքը զարմացնող կլինի:

 

1. Շագանակագույն- շագանակագույն (կրակ-կրակ)

Դուք հեշտ եք հասկանում միմյանց, սակայն երբեմն բարդ է լինում միասին լինելը: Ձեզանից յուրաքանչյուրը հաճախ է վերմակը փորձում քաշել իր կողմը: Մշտապես նախանձում եք մյուսի հաջողությանը: Հաճախ փոխադարձ ինտրիգներ եք նախաձեռնում: Սակայն այդ պարագայում քաջ գիտեք. եթե ձեզանից որևէ մեկի հետ դժբախտություն պատահի, ապա մյուսը օգնության կհասնի:

 

Եվ այդ օգնությունը կլինի անշահախնդիր ու ընդգրկուն: Ձեր հարաբերությունները երկարատև և արդյունավետ կլինեն, եթե դուք ընդհանուր թշնամի ունենաք (ղեկավար, մրցակից ընկերություն, վտանգավոր հարևան և այլն), որի դեմ պայքարում պետք է համախմբել ուժերը: Եթե արժանի հակառակորդ չհայտնվի, ձեր հարաբերությունները կլինեն ընկերական, միմյանց դեմ մանր-մունր դժգոհություններով: Եվ Աստված չանի, որ դուք թշնամիներ դառնաք: Այդ դեպքում զոհ կլինեք երկուսդ էլ, այդ ճակատամարտում հաղթող չի լինի:

 

2. Շագանակագույն-կանաչ (կրակ-ջուր)


Ի սկզբանե դուք պետք է հակառակորդներ լինեիք. կրակը և ջուրը թշնամիներ են: Սակայն, եթե արդեն ընկերացել եք, ապա ձեր միությանը մեծ ապագա է սպասվում: Այն օգտակար է երկուսիդ համար էլ: Կրակը կեռացնի ջուրը, իսկ դա նշանակում է, որ շականակագույն աչքերովն ունակ է կանաչաչին մղել գործողությունների, ստեղծագործելու, պայքարի: Ջուրը մարում է կրակը, ասել է թե` կանաչաչյան դարչնագույն աչքերովին կարող է հետ պահել չմտածված և վտանգավեր քայլերից: Այդ իսկ պատճառով` լսեք միմյանց խորհուրդները: Քանի որ ձեր հարաբերություններում գլխավորը ջուրն է, կրակն այդ մասին չպետք է մոռանա ոչ մի վայրկյան:

 

Շարունակությունը` այստեղ: