Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը Կուբայի մայրաքաղաք Հավանայում հարձակվել Է ամերիկյան NBC News հեռուստաալիքի օպերատորի վրա: Միջադեպը տեղի Է ունեցել Havana հյուրանոցի մոտ, որտեղ նա իջևանել Է փետրվարի 26-ին:
Քեմփբելը բարկացել է այն բանից հետո, երբ հյուրանոցից դուրս գալիս հայտնվել Է տեսախցիկի օբյեկտիվում: Դեմքը ծածկելով գլխարկով՝ մոդելը վազել Է դեպի օպերատորը: Նա մի քանի անգամ խնդրել Է դադարեցնել նկարահանումը, որից հետո հարվածել տեսախցիկին:
Մի քանի ժամ անց Քեմփբելը հեռուստաալիքից ներողություն Է խնդրել իր պոռթկման համար: «Ես ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: Դա մեծ թյուրիմացություն Էր»,-հայտարարել Է մոդելը: