Aroxj.am-ը գրում է.


Հակառակ տարածված կարծիքին, թե ծխելը օգնում է թուլացնել նյարդերն ու մեղմել անհանգստությունը, մի խումբ ամերիկացի և բրիտանացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել ճիշտ հակառակ արդյունքը:


Համաձայն ուսումնասիրության,  ծխողները 70 տոկոսով ավելի շատ են ենթարկվում սթրեսի ու անհանգստության ազդեցությանը, քան չծխողները: Բրիտանիայի Սրտի հիմնադրամի հետ իրականացված հետազոտությունը պնդում է, որ ծխելը ունի նաև հոգեբանական բացասական ազդեցություն: 


6500 մարդկանց շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանից բարձր  ծխող անձանց 19 տոկոսը տառապում է սթրեսից ու անհանգստությունից, երբեմն նաև, այսպես կոչված, կպչուն մտքերից: Չծխողների դեպքում նմանատիպ դրսևորումները կազմում են 9 տոկոս, նախկին ծխողների մոտ՝ 11 տոկոս:


Սա այն դեպքում, երբ հետազոտության մասնակցած մարդկանց 37 տոկոսը վստահորեն ասել է, որ ծխում է սթրեսներն ու լարվածությունը մեղմելու համար:


Շարունակությունը` այստեղ: