Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախնիները հրաշքով են փրկվել Հայոց ցեղասպանությունից եւ հայտնվել ԱՄՆ-ում: Ամերիկյան Daily Mail թերթն անդրադարձ է կատարել Քարդաշյանի նախնիների պատմությանն ու ներկայացրել դեռեւս չհրապարակված փաստաթղթեր, թե ինչպես են Քարդաշյաները յուրահատուկ կերպով փախել առաջին աշխահամարտից եւ Հայոց ցեղասպանությունից:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Daily mail-ը գրում է, որ այդ ժամանակ Քարդաշյանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով։ Ընտանիքը լքել է Արդահանի գավառի հայրենի Կարակալա գյուղը 19-րդ դարի վերջին և ուղևորվել Գերմանիա։ Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշյանը լքել է Կարակալան 1913թ.։ Նա Գերմանիայից տեղափոխվել է Ամերիկա և սկսել նոր կյանք։

 

«Սարսափելի ցեղասպանությունից փրկված Քարդաշյանները մեկ դար անց դարձել են Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը, որի ներկայացուցիչներից ամենահայտնին Քիմն է, ով հայտարարել է, թե այս տարի՝ ոճրագործության հարյուրամյա տարելիցին, առաջին անգամ այցելելու է Հայաստան։ Նրա ճոխ ապրելակերպը, թանկարժեք տները, միլիոնավոր հետևորդները չէին լինի, եթե նրա նախնիները անտեսեին «մարգարեի» զգուշացումները։ Շատ հայեր, ովքեր ականջ չարեցին վերահաս պատերազմի և հեղափոխության զգուշացումներին՝ սպանվեցին»,- գրում է պարբերականը:

 

Էրզրումից հեռացածների շարքում էր Քիմի մյուս ապուպապ Հովհանես Միրոյանը, ով ծնվել էր 1844թ.։ Հովհաննես Միրոյանն ամուսնացել է Լուսիա Չորբաջյանի հետ 1867թ. Էրզրումում: Նրանք Էրզրումից փախել են դստեր՝ Վարդանուշի հետ: Վարդանուշի աղջիկը՝ շիկահեր Հայկուհի Առաքելյանը, ով առավելապես հայտնի է Հելեն անունով, ծնվել է 1917թ. ԱՄՆ-ում: Հելենը Քիմի տատիկն է:

 

«Հելենն Ամերիկայում ամուսնանում է Քարդաշյանների տոհմից Թաթոս Քարդաշյանի որդու՝ Արթուր Քարդաշյանի հետ, և նրանք սկսում են ԱՄՆ-ում մսի փաթեթավորման ամենամեծ բիզնեսը։ Հելենի և Արթուրի որդին՝ Ռոբերտը, ով հայտնի իրավաբան էր, ամուսնանում է Քրիս Հոգթոնի հետ: Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ.` ստամոքսի քաղցկեցից։ Քիմի տատիկն ու պապիկը մահացել են Կալիֆորնիայում 2008 և 2012թթ»,- հայտնում էDaily Mail-ը: Հոդվածում ներկայացված է նաեւ Քիմի ապուպապերի գյուղի` Կարակալայի ներկա վիճակը: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, մարդիկ այստեղ ձիերով եւ էշերով են երթեւեկում: Քաղաքակրթությունը գյուղ չի հասել եւ պայմանները սարսափելի են: Գյուղում հիմնականում թուրքեր եւ քրդեր են ապրում:

 

 Daily mail-ի թղթակիցը գյուղում հանդիպել է 30-ամյա Մուհամեր Կապուրին, ով նշել է, որ ինքը Քիմի հեռավոր բարեկամն է: Նա վստահ է, որ նրանց ապուտատերը եղել են քույրեր: Նա ասել է, որ գյուղում իրեն բոլորը նախանձում են հարուստ միլիոնատիրոջ բարեկամ համարվելու համար: Կապուրը նաեւ հույս է հայտնել, որ մի օր Քիմն իրեն կհրավիրի ԱՄՆ:

 

Հոդվածում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը: Dail Mail-ը գրում է, որ 1915-1923թթ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել:

 

Ըստ թերթի` թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել «ցեղասպանություն» տերմինը՝ չնայած շատ պատմաբաններ, միջազգային կազմակերպություններ  և մոտ 2 տասնյակ երկրներ ճանաչել են հայերի ջարդերը որպես ցեղասպանություն։

 

ԱՄՆ-ն և Բրիտանիան ևս չեն ճանաչել այն՝ թերևս խուսափելով անհանգստացնել ՆԱՏՕ-ի իրենց առանցքային դաշնակից Թուրքիային։ 2012թ. Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության ճանաչման արշավ է սկսել: «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչեւ այս հանցագործությունը չդապաչտվի, հայ ժողովուրդը կապրի այն ցավով որ տեղի է ունեցել իր ընտանիքների հետ 100 տարի առաջ,- ասել է նա