Բրեդ Փիթը, Ռայան Հոսլինգը եւ Քրիստիան Բեյլը խաղալու են 2000-ական թվականներին ԱՄՆ-ում հիփոթեկային ճգնաժամի ծագման ու զարգացման մասին պատմող կինոնկարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է Variety-ն:
Ֆիլմը կդառնա գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Նվազեցման մեծ խաղ: Ֆինանսական աղետի գաղտնի զսպանակները» վավերագրական բեսթսելլերի ադապտացիան, որը լույս Է տեսել 2010 թվականին: Գրքի հեղինակը գրում Է 2007-2010 թվականների գլոբալ ֆինանսական ճգնաժամի Էության մասին՝ հենվելով ինչպես սեփական փորձի ու հետազոտությունների տվյալների, այնպես Էլ այն մարդկանց հետ ունեցած զրույցների վրա, ովքեր դերակատարություն են ունեցել «հիփոթեկային փուչիկի» ստեղծման գործում: Գրքի հերոսներ են դարձել հեջ-ֆոնդերի հիմնադիրները եւ թրեյդերները:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Paramount եւ Plan B ստուդիաները, որի սեփականատերերից մեկը Բրեդ Փիթն Է: Նա նաեւ դառնալու Է կինոնկարի պրոդյուսերներից մեկը: Ֆիլմի սցենարիստը եւ ռեժիսորը կլինի Ադամ Մաքքեյը: Դեռեւս հայտնի չԷ, թե երբ Է սկսվելու ֆիլմի արտադրությունը:
Ավելի վաղ Փիթը, Հոսլինգը եւ Բեյլը երբեք միասին չեն նկարահանվել նույն ֆիլմում: Բոլոր երեքն Էլ ներկայում Հոլիվուդի ամենապահանջված դերասանների թվում են: