Հունվարի 26-ին սիրահարները նշելու են սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին' փորձելու են աղի բլիթի օգնությամբ նրան տեսնել երազում:
Թե մեր հայտնիներից ովքե՞ր են այս տարի ուտելու աղի բլիթ, ի՞նչ նշանակություն ունի իրենց համար Սուրբ Սարգսի տոնը և, առհասարակ, ինչպե՞ս են պատրաստվում անցկացնել այդ օրը, պարզել է ArmStar.am-ը:
Զրուցեցինք հայկական հեռուստաեթերի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկի' հաղորդավարուհի-մոդել Աննա Գրիգորյանի հետ:
Աննան ասաց, որ իր համար Սուրբ Սարգսի տոնը ոչ մի խորհուրդ չունի: Հաղորդավարուհին ավելի շատ նախընտրում է Սուրբ Վալենտինի օրը, որը նշվում է փետրվարի 14-ին, քանի որ այդ օրը նաև իր տատիկի ծննդյան օրն է:
“Կարծում եմ' այդ օրն արժե տոնել սիրելի անձնավորության հետ' նախապես մտածելով ոչ միայն գեղեցիկ ու թանկարժեք, այլև յուրահատուկ անակնկալի մասին”,-մեզ հետ զրույցում ասաց Աննան: Հաղորդավարուհին, ում սիրտն արդեն զբաղված է, չի հավատում աղի բլիթի հրաշքին և երբեք էլ չի փորձել այն:
Աննան կարծում է, որ միայն այդ մեկ օրը չէ, որ պետք է ապրել սիրո մեջ. “Ես այն կարծիքին եմ, որ մնացած բոլոր օրերն էլ արժե թանկ ու գեղեցիկ դարձնել միմյանց համար,,,”,-ասաց հաղորդավարուհին: