Այսօր դերասանի զբաղվածությունն ու արդյունավետ գործունեությունը հաճախ որոշում են սերիալային մասնակցությամբ: Դա թերի սանդղակ է, քանզի դերասանի խաղահրապարակը միայն սերիալը չէ:

 

Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ում երբեմն հանդիպում էինք նաև սերիալներում, պարապուրդի մեջ է: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ ճշտելու իրականությունը. «Կարծում եմ, Հայաստանի կինոարտադրության պայմաններում տարեկան առնվազն մեկ ֆիլմում նկարահանվելը քիչ բան չէ: Պարզապես մեր հանդիսատեսին հետաքրքրում է այս կամ այն արտիստի անձնական կյանքը, ով ինչ կերավ, ում հետ ուր գնաց և ինստագրամում ինչ նկարներ է տեղադրել: Ի ուրախություն ինձ, վաղուց այդ չափանիշներին չեմ համապատասխանում, որ հայտնվեմ այդ դաշտում:

 

Շարունակությունը` այստեղ: