Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Բորիսենկոն սպիտակ հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին ու գրել․ «Որքան կարճ է կյանքը։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ մեկ րոպե անց, սակայն բոլոր ուժերով ու մեթոդներով կառչում ենք անցյալից։ Մենք վախենում ենք, մշտապես վախենում։ Վախենում ենք կորցնել, թեեւ վաղուց ենք կորցրել, վախենում ենք վաղվա օրվանից, թեեւ այն կարող է եւ չլինել, վախենում ենք որոշում կայացնել, իսկ այն արդեն վաղուց հասունացել է։ Վախենում ենք վստահել, ասել ճշմարտությունը։ Մենք նույնիսկ վախենում ենք սիրել։ Ես դադարել եմ վախենալ եւ գտել եմ իրական երջանկությունը։ Ես չեմ վախենում բաց թողնել, հեռանալ, լաց լինել։ Ես ինձ համար նոր նկար կնկարակեմ ու առաջ կշարժվեմ։ Ես միշտ եմ այսպես արել, բայց այսօր դա անում են գիտակցված։ Ես չեմ վախենում։ Մենք սովոր ենք մեր դժբախտություններում մեղադրել շրջապատում բոլորին, իսկ պատճառը մեր մեջ է; Մենք մշտապես մեղավորների ենք որոնում՝ մեր վախերն արդարացնելու համար, որովհետեւ մենք վախենում ենք պատասխանատվությունից։ Որքան կարճ է կյանքը»,- գրել է Բորիսենկոն։