Bravo.am-ը գրում է.
Մերի Մակարյանը շուտով կրկին կվերադառնա եթեր: Պրոդյուսերներ Հրաչ Մուրադյանի և Արթուր Զաքարյանի առաջարկով նա վարում է ATV-ի նոր` «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը, որի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 5-ին:
Ըստ Հրաչ Մուրադյանի` հայկական հեռուստատեսության պատմության մեջ սա եզակի ձեւաչափ է.«Գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք տաղավարում: Հիմնական տաղավարում են էքստրասենսները և իրավական հոգեբանը, որոնք փորձում են բացահայտել երկրորդ տաղավարում նստած հայտնի հյուրին, իսկ երրորդ տաղավարում հյուրի մտերիմներն են:
Առաջինը հյուրի սեռն ու արտաքին տվյալները գուշակելու փուլն է, հետո ուսումնասիրելով անձնական իրերը` փորձագետները պատմում են նրա անցյալից դեպքեր, կանխատեսում ապագան: Երրորդ փուլում էքստրասենսը տասը լուսանկարից պետք է ընտրի այն մարդու լուսանկարը, ում փորձում էր բացահայտել»:
Շարունակությունը` այստեղ: