Հոնկոնգցի հավաքորդն ԱՄՆ-ում կայացած աճուրդում երկնագույն ադամանդը գնել Է 32,6 միլիոն դոլարով և սահմանել մեկ կարատի գնի նոր ռեկորդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գնորդը գրեթե 10 կարատ քաշով երկնագույն ադամանդը ձեռք է բերել այն աճուրդում, որը Նյու Յորքում կազմակերպել Էր Sotheby's աճուրդային տունը:

 

Ինչպես հայտնել է R euters գործակալությունը՝ վկայակոչելով աճուրդային տան ներկայացուցիչներին, անունը չհայտնած հավաքորդն առաջ է անցել վեց հավակնորդներից և սահմանել 1 կարատի գնի համաշխարհային ռեկորդ:   

 

Նշվում է, որ ադամանդի դիմաց հավաքորդի վճարած գինը գրեթե կրկնապատիկ գերազանցել է թանկարժեք քարի գնահատման արժեքը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ աշխարհում ամենախոշոր ադամանդը՝ 13,22 կարատ քաշով կոբալտի գույնի տանձաձեւ "The Blu"-ն, Ժնևում աճուրդով վաճառվել է 24 միլիոն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: