Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանը: Դերասանի ընկերները հիշում են նրան: Հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նրա հետ և գրել. «Վանդիկ ջան, չեմ ուզում քո մասին անցյալով խոսել, դու միշտ մեզ հետ ես, քո ընկերների կողքին, մենք քեզ հիշում ենք»։