BlogNewz.am-ը գրում է.
Արդեն երկար ժամանակ է ինչ հանդիպում ես նրա հետ, և ամեն ինչ լուրջ է թվում։ Դուք գրեթե ամեն օր խոսում եք միմյանց հետ։ Դու սիրում ես նրան, և ուրախ ժամանակ եք անցկացնում միասին, սակայն արդյո՞ք դա իսկական սեր է։ Ահա 8 նշան, որ դու իսկապես սիրում ես.
1 Նա առաջինն է, որ քո մտքին է գալիս
Երբ առավոտյան արթանում ես միանգամից նա է մտքիդ գալիս։ Երբ հայելու մեջ նայում լվացվելիս, նորից նա է մտքիդ։
2 Դու նրան պատմում ես քո գաղտնիքները
Եթե դու չես դժվարանում նրա հետ ամբողջովին անկեղծ լինել՝ պատմելով այնպիսի բաներ, որոնց մասին ուրիշ ոչ ոքի հետ չէիր խոսի, ամենայն հավանականնությամբ դու սիրում ես նրան։ Մենք պատրաստ չենք պատմել մեր կյանքի որոշակի հատվածների մասին մարդկանց, մինչև որ ամբողջովին նրանց հետ մեզ հարամարավետ չզգանք, այնպես որ նա քեզ համար հատուկ է, եթե դու նրան վստահում ես ամբողջությամբ։
3 Դու սիրում ես նրա թերությունները
Նա քեզ դուր է գալիս ամբողջությամբ, նույնիսկ նրա թերություններն են գրավում քեզ։ Միգուցե նա տարօրինակ ձայներ է հանում ծիծաղելիս, կամ սիսեռները հատիկ-հատիկ է ուտում։ Եթե նկատում ես, որ այն, ինչ սովորաբար քեզ հունից կհաներ, կամ կնյարդայնացներ՝ նրա դեպքում քեզ նույնիսկ դուր է գալիս կամ զվարճացնում, ուրեմն դու իսկապես սիրում ես նրան։
4 Դու տեսնում ես նրան ապագայի մասին քո մտքերում
Եթե նա հայտնվում է ապագայիդ մասին քո մտքերում, պլաններում ու պատկերացումներում, ապա սա ևս մեկ նշան է, որ դու սիրում ես նրան։ Իսկ եթե ընդհանրապես դժվարանում ես պատկրացնել ապագադ առանց նրա, ուրեմն իսկապես կարող ես համոզված լինել զգացմունքներիդ մեջ։
Շարունակությունը` այստեղ: