Life.panorama.am-ը գրում է.


Քրոնիկ հոգնածությունը հաղթահարելու համար դիմեք այս պարզ միջոցների օգնությանը:


1. Վերցրեք մեկ բաժակ մաքրած ընկույզ, նույն քանակությամբ մեղր և կիտրոն: Ընկույզը և կիտրոնը մանրացրեք, լցրեք մեղրը և պահեք սառնարանում: Ստացված զանգվածը օրական 3 անգամ 1 ճաշի գդալ չափաբաժնով ընդունեք երկու շաբաթվա ընթացքում:

 

2.  Ուտելուց առաջ 2 ճաշի գդալ թարմ քամած խաղողի հյութ խմեք այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ լավ չեք զգում:

 

3.  Քրոնիկ հոգնածությունը շատ արագ վերացնում են սոճու փշերը: Դրա համար փշերը լվացեք, 15 րոպե չորացրեք ջեռոցում: 2 ճաշի գդալ փուշը մանրացրեք, ավելացրեք 200 մլ ջուր և թույլ կրակի վրա եփեք 30 րոպե, ավելացրեք 3 ճաշի գդալ մեղր, թողեք մեկ ժամ հանգստանա: Ստացված զանգվածը 1 ճաշի գդալ չափաբաժնով 10 օր շարունակ ընդունեք քնից առաջ:

 

Շարունակությունը` այստեղ