Առողջ սնվելու մասին պետք է հոգալ դեռ վաղ տարիքում, քանի որ այն շատ կարևոր է ինքնազգացողության, արտաքինի և առողջ ապրելու համար: Aroxj.am-ը ներկայացնում է 7 խորհուրդ փոքրիկների առողջ ապրելակերպն ապահովելու համար:
Խորհուրդ 1
Փոքրիկի սննդակարգում նվազագույնի հասցրեք գործարանային արտադրության մթերքները, բացառեք սառեցված կիսաֆաբրիկատները և պահածոները, գնեք միայն թարմ մթերք` միսը, ձուկը, կաթը, թթվասեր /գյուղական/:
Խորհուրդ 2
Կաթնամթերքը`մածուն, թթվասեր, փորձեք ինքնուրույն պատրաստելթարմ տնական կաթից: Եթե կաթը գնում եք խանութից, ընտրեք այնպիսին, որի պահպանման ժամկետը կարճ է, քանի որ որքան երկար է պահպանման ժամկետը, այնքան հավանական է, որ մթերքը կոնսերվանտներ կպարունակի: Խուսափեք պաղպաղակից, խտացրած կաթից, զանազան պանրիկներից, քանի որ այդ մթերքները պարունակում են ոչ թե կաթնային յուղ, այլ բուսական այնպիսի յուղ, որն այնքան էլ լավ չէ օրգանիզմի համար:
Խորհուրդ 3
Ցանկալի չէ, որ երեխան բուսակերությամբ զբաղվի: Հասուն մարդու օրգանիզմը հատուկ դիետաների միջոցով կարող է մաքրվել տոքսիկ նյութերից, բայց փոքրիկի օրգանիզմի դեպքում ստացվում է այնպես, որ նա պարզապես չի ստանում իրեն անհրաժեշտ նյութերը:
Խորհուրդ 4
Երեխայի սննակարգից բացառեք մարգարինը: Գնեք սերուցքային կարագ, որի առնվազն 70 տոկոսը պետք է կենդանական յուղ լինի, 30-ը` բուսական:
Շարունակությունը` այստեղ: