Բրուքլին քաղաքի գյուտարարները ստեղծել են գրիպից և այլ վարակներից պաշտպանող շարֆեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շարֆերը ստեղծվել են բժիշկների հետ համագործակցության արդյունքում: Դրանք կարող են մարդկանց պաշտպանել օդում առկա վնասակար քիմիական միացություններից:

 

Շարֆը ստացել է Scough անվանումը, որն իրենից ներկայացնում է պարանոցը և դեմքի ներքևի հատվածը ծածկող կտոր: Շարֆի մեջ տեղադրված է դիմակ' ախտահանող զտիչով, որը պետք է փոխել յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

 

Շարֆերի գներն առցանց վաճառքում տատանվում են 29-ից 69 դոլարի սահմաններում: