Aroxj.am-ը գրում է.
Օրը քանի ժամ եք անցկացնում արևի լույսի ներքո: Քանի ժամ եք լինում նրա ուղիղ ճառագայթների տակ և քանիսը՝ միջնորդավորված (օրինակ բաց վարագույրով պատուհանի առաջ և այլն): Այս ամենը, ըստ Քեմբրիջի համալսարանի գիտնականների շատ կարևոր է առողջության համար: Արևի լույսը վիտամին D-ի գրեթե միակ աղբյուրն է, որի անհրաժշետությունը մարդու օրգանիզմի համար շատ մեծ է:
Վիտամին D-ի պակասը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների ինչպիսին են, դիաբետը, տղամարդկանց մոտ՝ պոտենցիայի խանգարումները, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Արդյոք այդպես է, թե ոչ: Գիտնականները սա պարզելու համար հետազոտություն են իրականացրե 14 հազար 42-82 տարեկան մարդկանց շրջանում:
Պարզվել է, որ հետազոտությանը մասնակցող յուրաքանչյուր 10-րդ մարդ վիտամին D-ի պակաս է ունեցել և հայտնվել է վերոնշյալ հիվանդությունները ձեռք բերելու ռիսկային խմբում: Ավելին տղամարդկանց 9-ը, իսկ կանանց` 13 տոկոսը, այդ հիվանդություններով արդենիսկ տառապել են: Հարցումները պարզել են, որ նրանք բոլոր փորձարկման մասնակիցներից ամենաքիչն են իրենց օրը անցկացրել արևի տակ՝ հիմնականում եղել են շենքում՝ ՝ գրասենյակ, բնակարան, փակ սրճարաններ ու ռեստորաններ:
Շարունակությունը` այստեղ: