Արարատի մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում սեպտեմբերի 5-ին հանդես կգա դերասնուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտաշատցի հանդիսատեսը, մարզային կառույցի ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները մեկ անգամ ևս կըմբոշխնեն մեծ դերասանուհու բարձրարվեստ կատարումները: Կհնչեն Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի ստեղծագործություններից: Նորից բեմում հանդես կգա հայոց թագուհի Նուարդը` իր մենախոսությամբ:
Լոս Անջելեսի «Նոր օր» թերթը Վարդուհի Վարդերեսյանի արվեստը համեմատել է Սիրանույշի կատարողական արվեստի հետ և նրան համարել է «Մեծ ազգային թատրոնի լեդի»:
Երեկոյի հովանավորն է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լիլիթ Մաճկալյան