Վենետիկի 71-րդ կինոփառատոնում կայացել է «Օլիվ Քիթրիջ» հեռուստատեսային սերիալի պրեմիերան: Աշխարհի հնագույն կինոստուգատեսում առաջին անգամ են նման պրակտիկա կիրառում, թեև վերջին տարիներին առաջատար կինոֆորումներում հեռուստատեսային արտադրանքի պրեմիերան նորություն չէ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Չորս սերիաներ՝ յուրաքանչյուրը 55 րոպե տեւողությամբ, նկարահանել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոն, որը հռչակվել է «Բալիկները լավ են» կինոնկարով, որի գլխավոր դերը խաղացել է Ջուլիանա Մուրը: Ֆիլմի հիմքում Պուլիտցերյան մրցանակի արժանացած Էլիզաբեթ Ստրաուտի վեպն է գավառական քաղաքի դպրոցական ուսուցչուհու մասին:

 

Գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը՝ Քոեն եղբայրներից մեկի՝ Ջոելի կինը: Ինչպես նշել է Վենետիկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ ստեղծված հեռուստասերիալները «ոգեշնչման, ստեղծագործական որոնումների և կինոէքսպերիմենտի իսկական աղբյուր» են դարձել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: