Հայաստանը «Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների մրցույթում ներկայացրած և«Հանդիսատեսի համակրանքին» արժանացած Սոնա Ռուբենյանն ու “The Beautified Project”-ը նոր տեսահոլովակ են նկարահանել “Wait” կոչվող երգի հիման վրա, իսկ մանրամասները վստահել են ESem.am-ին:)

 

 

«Թեթև ռոքային, շատ սիրուն երգ է: Հենց առաջին անգամ լսելուց շատ եմ սիրել այն,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Սոնան ու հավելեց,- Խմբի անդամներին շատ-շատ եմ սիրում թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ, այդ իսկ պատճառով նրանց հետ համագործակցությունը շատ հեշտ է ստացվում: Շատ դրական մարդիկ են, շատ ուրախացա, որ դուետը ստացվեց ու, անգամ, տեսահոլովակ նկարահանեցինք դրա հիման վրա»:

 

 

«“Wait”-ը մեր գրած երգերից է: Մի քանի անգամ երգել ենք համերգներին, հանդիսատեսը շատ լավ ընդունեց այն և որոշեցինք ձայնագրել: Հիանալի աշխատանք է ստացվել»,- ասաց “The Beautified Project”-ի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը: Սոնան ևս նշեց, որ տեսահոլովակ նկարահանելու որոշում կայացրել են հանդիսատեսի արձագանքից ելնելով:)

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Ռենե Բամբան է, ով նկարահանել է նաև “The Beautified Project”-ի “All alone” երգի տեսահոլովակը: “Wait”-ի տեսահոլովակի նկարահանման համար նա Անգլիայից ժամանել էր Հայաստան: Նկարահանումներն արդեն կայացել են, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները: Սոնայի փոխանցմամբ՝ տեսահոլովակում ներկայացված է  աշխատանքային իրավիճակ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը