Life.panorama.am-ը գրում է.
Դալլասի Հարավային մեթոդաբանական համալասարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաները տառապում են ծնողների միջեւ լարված հարաբերությունների եւ վեճերի պատճառով: Հաճախ հայրերը կանանց հետ կոնֆլիկտի արդյունքում առաջացած չարությունը պարպում են երեխաների վրա: Ընդհանրապես ամուսինների հարաբերություններն ազդում են յուրաքանչյուրի կողմից երեխաների հանդեպ վերաբերմունքի վրա:
Համապատասխան ուսումնասիրությանը մասնակցել է 203 ընտանիք: Մասնակիցները պետք է 15 օրվա ընթացքում լրացնեին օրագիր, ծնողները յուրաքանչյուր օր գրանցում էին իրենց գնահատականը սեփական ամուսնությանը, նրան, թե ինչպես են շփվել երեխայի հետ: Եթե ընտանիքում այդ օրը կոնֆլիկտ է գրանցվել, ապա երեխայի հետ հարաբերությունները եւս լարված են եղել:
Շարունակությունը` այստեղ: