Արյան ընդհանուր անալիզը կարող է որոշել, թե մարդը որքանով է հակված ինքնասպանություն կատարելուն: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոպկինսի անվան բժշկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները: Կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում (Մերիլենդի նահանգ): Ամերիկացի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքները հրապարկվել են «Վաշինգտոն փոստ» թերթում:
Հետազոտության ընթացքում գիտնականները մարդու արյան մեջ հայտնաբերել են այսպես կոչված «ծագումնաբանական ինդիկատոր», որի միջոցով կարելի Է որոշել սթրեսակայունությունը և հակվածությունը դեպի ինքնասպանության մասին մտքերը: